Թրամփը հայտարարել է բայքերների՝ Harley-Davidson-ը բոյկոտելու մտադրության մասին

20:13   12 Օգոստոս 2018    136

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մի շարք ամերիկացի բայքերներ մտադիր են բոյկոտ հայտարարել Harley-Davidson ընկերությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Harley-Davidson-ի մի շարք սեփականատերեր մտադիր են բոյկոտել ընկերությունը, եթե այն իր արտադրության մի մասը տեղափոխի արտերկիր: Հիանալի է: Շատ այլ ընկերություններ կան, այդ թվում նաեւ՝ Harley-ի մրցակիցները: Իսկապես սարսափելի քայլ է: Շուտով ԱՄՆ-ն հաջողության հավասար հնարավորություններ կունենա կամ ավելին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թրամփը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Harley-Davidson-ի՝ ԵՄ պատժամիջոցների պատճառով իր արտադրության մի մասը ԱՄՆ-ից դուրս բերելու մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները