Անտվերպենի նավահանգստում տարհանում են իրականացրել

21:26   12 Օգոստոս 2018    127

Բելգիայի Անտվերպենի նավահանգստում տարհանում են իրականացրել նիկելի սուլֆիդի պահեստում հրդեհի պատճառով:

Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով քաղաքի կայքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իշխանությունների տեղեկացմամբ՝ հրդեհը տեղի է ունեցել 6 հազար քառ.մետր մակերեսով պահեստում: Նշվում է, որ հրդեհի ինտենսիվությունը փոքր է, սակայն այն տեղի է ունեցել մեծ մակերեսով:

Հրդեհի գոտուց 1,8 կմ շառավղով տարհանվել են բոլոր նավերը եւ ձեռնարկությունները: Արտակարգ դեպքի շրջանում սահմանափակվել է նավագնացությունը եւ ավտոմեքենաների երթեւեկությունը: Նավահանգստում տարածվել է թունավոր ծուխ, որը մարդու համար վտանգավոր է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները