Դանիայում, ի նշան բողոքի, մոդելները բեմ են դուրս եկել նիկաբով

21:45   12 Օգոստոս 2018    182

Կոպենհագենում, Նորաձևության շաբաթվա շրջանակներում, ցուցադրություններից մեկի ժամանակ մոդելները բեմ են դուրս եկել նիկաբներով և հիջաբներով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Շոուն տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ Դանիայում օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել երեսը ծածկող գլխաշորեր կրելն արգելող օրենքը։ Օրինախախտներին 132-ից մինչև 1340 եվրոյի չափով տուգանք է սպառնում։

Նիաբով մոդելներին բեմ է հանել իրանական ծագմամբ դանիացի դիզայներ Ռեզա Էտամադին՝ այդպիսով ցույց տալով իր վերաբերմունքը մուսուլմանական գլխաշորեր կրելու դեմ օրենքին։
Մոդելները ցուցադրել են MUF10 բրենդի նոր հավաքածուն։

«Իրաում, որտեղ ես ծնվել եմ, կանայք ստիպված են պայքարել հագուստի ընտրության հնարավորության համար։ Դանիայում, որտեղ ես մեծացել եմ, կանայք միշտ իրավունք են ունեցել կրել այն, ինչ կցանկանան»,– նշել է Էտամադին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները