ՌԴ-ը պատրաստ է պարզեցնել վիզային ռեժիմը Թուրքիայի համար

22:07   12 Օգոստոս 2018    306

Օգոստոսի 13-14-ին Անկարա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ կքննարկի երկու երկրների քաղաքացիների այցերի ռեժիմի պարզեցման հեռանկարները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռուսաստանը Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմ էր սահմանել 2015 թվականի նոյեմբերին երկու երկրների միջեւ հարաբերությունների սառեցման ֆոնին:

«Նախատեսվում է քննարկել երկու երկրների քաղաքացիների ուղեւորությունների ռեժիմի պարզեցման հեռանկարները: Մենք հաստատում ենք Թուրքիայի քաղաքացիների առանձին խմբերի համար վիզաների ռեժիմի ազատականացման մեր պատրաստակամությունը»,- նշվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները