ՆԱՍԱ-ն զոնդ է գործարկել Արեգակն ուսումնասիրելու համար

22:21   12 Օգոստոս 2018    226

ՆԱՍԱ-ն զոնդ է գործարկել Արևն ուսումնասիրելու համար: Այդ մասին ասված է ՆԱՍԱ-ի կայքում տեղադրված հաղորդագրությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդվում է, որ կայացել է Parker Solar Probe-ի ավտոմատ կայանի արձակումը, որի առաքելությունն Արևի հետազոտումն է: Զոնդը բաց տիեզերք է դուրս հանել Delta IV հրթիռակիրը, որն արձակվել է Ֆլորիդա նահանգում Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՆԱՍԱ-ն մտադիր է օգոստոսին գործարկել իր Parker Solar Probe տիեզերանավը, որը կլինի նոր սերնդի առաջին սարքը, որն այնքան կմոտենա Արևին, որքան երբևէ որևէ սարք չի մոտեցել:

Solar Probe+ նախագիծը ենթադրում է այնպիսի սարքերի ստեղծում, որոնք կաշխատեն աստղից 10 շառավղից պակաս հեռավորությամբ: Այսպիսով, Parker Solar Probe տիեզերանավը գիսաստղից պետք է գտնվի մոտ 6.4 մլն կմ, այսինքն՝ 9 շառավիղ հեռավորության վրա:

Համեմատության համար նշվում է, որ Մերկուրին, որն Արևին ամենամոտ մոլորակն է, գտնվում է դրանից 58 մլն կմ հեռավորությամբ:

Բարձր ջերմաստիճանային պայմաններին (1400 աստիճան՝ ըստ Ցելսիուսի) դիմանալու համար Parker Solar Probe զոնդը կհամալրվի հատուկ ջերմային վահանով, որը 2.4 մետր տրամագիծ է ունենալու: Հաշվարկների համաձայն՝ զոնդի ջերմաստիճանը կկազմի 29.4 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՆԱՍԱ  


Վերնագիրի այլ պիտակները