Սմարթֆոնները կարող են կուրության պատճառ դառնալ. գիտնականներ

22:33   12 Օգոստոս 2018    217

Բացի այլ լուրջ խանգարումներին, հեռախոսի երկնագույն էկրանը կարող է տեսողության կորուստ առաջացնել։

Այս մասին հաղորդել են ԱՄՆ Տոլեդոյի համալսարանի գիտնականները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրանք պարզել են, որ երկնագույն էկրանը օրգանիզմում թունավոր քիմիական նյութի ձևավորման է բերում. տեղի է ունենում ռետինալի պտտված տարբերակի գոյացում, որը A վիտամինի ածանցյալն է։

Գիտնականները պնդում են, որ օրգանիզմի անկարողությունը ինքնուրույն պայքարել այս թունավոր նյութի դեմ բերում է նրան, որ բջիջների թաղանթում խանգարվում են ֆոսֆոլիպիդների գործառույթները, այսինքն բարձրանում է կալցիումի մակարդակը, ինչից հետո բջիջները փոխում են ձևը և մահանում են։

Այս գործընթացի արդյունքն է դառնում դեղին բծի դեգեներացիան, որը վատթարացնում է տեսողությունը և աստիճանաբար բերում է կուրության։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները