Ալյասկայում գրանցվել է 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

23:02   12 Օգոստոս 2018    176

ԱՄՆ Ալյասկա նահանգի Կակտովիկ քաղաքում տեղի է ունեցել է 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հայտնի է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Ալյասկայի հյուսիսում՝ կոկտովիկից 76 կմ հարավ-արևմուտք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 3,4 կմ խորության վրա։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Ինդոնեզական Բալի և Լոմբոկ զբոսաշրջային կղզիներում տեղի է ունեցել 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լոմբոկ կղզու հյուսիսային ափից 15 կմ հեռավորության վրա: Ստորգետնյա ցնցումները զգացվել են մի քանի վայրկյան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ալյասկա  


Վերնագիրի այլ պիտակները