Փհենյանը կոչ Է արել Սեուլին՝ հրաժարվել պատժամիջոցներից

19:18   16 Օգոստոս 2018    133

ԿԺԴՀ-ն պնդում Է, որ միջկորեական հարաբերությունները չեն կարողանա զարգանալ, եթե Հարավային Կորեան շարունակի պաշտպանել Փհենյանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման քաղաքականությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք չենք կարող Հյուսիսի եւ Հարավի հարաբերություններն ի շահ մեր ազգի առաջ տանել եւ չենք կարող լիովին կատարել Փանմունջոմի հռչակագիրը, եթե Հարավային Կորեան կուրորեն միանում եւ հետեւում Է օտարերկրյա ուժերի կողմից կիրառվող պատժամիջոցներին, որոնք ցանկանում են խոչընոտել միջկորեական համագործակցությանը»,- նշում Է հրատարակությունը:

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը նախօրյակին հայտարարել Է, որ միջկորեական հարաբերությունների զարգացումը կնպաստի Կորեական թերակղզու միջուկազերծմանը եւ տարածաշրջանի խաղաղությանը: Ընդսմին նա նշել Է, որ այն Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների նորմալացման հավելումը չԷ:

«Թեեւ քաղաքականապես միավորումը կարող երկար ժամանակ պահանջել, Հարավի եւ Հյուսիսի միջեւ խաղաղության հաստատումը փոխադարձ բարեկամական այցերը, արդի տնտեսական հանրակցության կազմավորումը լիակատար ազատագրում կնշանակի մեզ համար»,- հայտարարել Է պետության ղեկավարը: Մուն Չժե Ինը հայտնել Է, որ Հարավային Կորեան ջանքեր Է գործադրում, որպեսզի մինչեւ ընթացիկ տարվա վերջն իր երկաթուղիներն ու ատոմոբիլային ճանապարհները միացնի հյուսիսկորեականների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Փհենյան  


Վերնագիրի այլ պիտակները