Չինական սթարթափին մեղադրել են Google Chrome-ի կլոնավորման համար

22:54   16 Օգոստոս 2018    167

Չինական Redcore սթարթափը, որը սեփական համացանցի բրաուզերի համար ներդրողներից ավելի քան 60 մլն դոլար է ներգրավել, դրա ստեղծման համար օգտագործել է Google Chrome-ի ֆայլերը:

Ավելի վաղ օգտատերերը ուսումնասիրել էին բրևուզերի ֆայլերը եւ դրանցում հայտնաբերել էին «chrome.exe», ինչպես նաեւ Google Chrome բրաուզերի ապրանքանիշով ֆայլեր:

Ընկերության մասնագետները խոստովանել են, որ իրենց աշխատանքի համար որպես հիմք են օգտագործել Chrome-ը, սակայն դրանում էական փոփոխություններ են կատարել, որպեսզի այն հարմարեցնեն չինացի օգտագործողների պահանջներին:

«Chrome ֆայլերը մտնում են սթարթափի ցանկում, քանի որ մեր բրաուզերը հիմնված է Chrome-ի ծածկագրի բաց հատվածի վրա», - China News-ը մեջբերում է Redcore-ի հիմնադիր Գաո Ցզինային:

Նախօրեին Redcore-ը հայտարարել էր, որ նրանք ստեղծել են «աշխարհի միակ ամբողոջությամբ չինական բրաուզերը՝ ԱՄՆ-ի մենաշնորհին վերջ դնելու համար»: Ըստ ընկերության տեղեկության, այս բրաուզերից արդեն օգտվում է Չինաստանի Պետական խորհուրդը, երկրի տիեզերական գործակալությունը եւ մի շարք խոշորագույն ընկերություններ ներառյալ Xiaomi-ն PetroChina-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Google-Chrome  


Վերնագիրի այլ պիտակները