Խորհրդականը Թրամփին «ուրախացրել է» Չինաստանի «սարսափելի» տնտեսությամբ

09:14   17 Օգոստոս 2018    178

Չինաստանի տնտեսությունը «սարսափելի վիճակում է»:

Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդատու Լարի Քուդլոուն՝ կառավարության նիստում պատասխանելով Չինաստանի հեռանկարների մասին նախագահ Դոնալդ Թրամփի հարցին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով, «Չինաստանի տնտեսությունը շարժվում է դեպի հարավ: Բիզնեսում ներդրումներն ուղղակի փլուզվում են»: «Մարդիկ վաճառում են արժույթը, ներդրողները հեռանում են Չինաստանից, որովհետեւ նրանց դուր չի գալիս իրավիճակը, եւ նրանք գալիս են ԱՄՆ, որովհետեւ նրանց դուր է գալիս մեր տնտեսությունը», - ասել է նա:

Չինաստանի տնտեսության աճը դանդաղեց ապրիլ-հունիս ամիսներին, քանի որ Պեկինը խստացրեց վարկային քաղաքականությունը: Արժույթի միջազգային հիմնադրամը ակնկալում է, որ այս տարի Չինաստանում տնտեսական աճը կդանդաղի մինչեւ 6,6 տոկոս՝ 2017 թվականի 6,9 տոկոսի համեմատ:

Ապրիլի կեսերից չինական յուանը նվազել էր ավելի քան 9 տոկոսով:
Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները