Թրամփի ռազմական շքերթը կարող է ավելի քան 90 միլիոն դոլար արժենալ

09:34   17 Օգոստոս 2018    257

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությամբ կայանալիք ռազմական շքերթը կարող է ավելի քան 90 միլիոն դոլար արժենալ, ասել է պաշտոնյան՝ հղում կատարելով նախնական ծրագրման տվյալներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով, շքերթի համար 92 միլիոն դոլարի ծախսերի նախահաշիվը դեռեւս չի հաստատվել պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսի կողմից եւ դեռ կարող է փոխվել: Ակնկալվում է, որ շքերթը տեղի կունենա նոյեմբերին:

Այս տարվա սկզբին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ շքերթը ԱՄՆ-ի հարկատուներին 10-ից մինչեւ 30 միլիոն դոլար կարժենա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները