Ճապոնական Իվոձիմա կղզու մոտակայքում տեղի է ունեցել երկրաշարժ

09:46   17 Օգոստոս 2018    231

Խաղաղ օվկիանոսում Ճապոնիայի Իո (հայտնի է նաեւ որպես Իվոձիմա) կղզու մոտակայքում տեղի է ունեցել 6.0 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սեյսմոլոգների տվյալներով, ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է կղզուց 263 կիլոմետր հարավ-արեւելք, երկրաշարժի օջախը գտնվել է 1,8 կմ խորության վրա:

Կղզում մշտական բնակչություն չկա, սակայն գործում է Ճապոնիայի Ծովային ուժերի ինքնապաշտպանության ավիաբազան: Ցունամիի առաջացման վտանգի մասին չի հայտարարվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները