Թաիլանդում աշակերտներին եւ ուսանողներին արգելել են գրկախառնվել ու համբուրվել

10:16   17 Օգոստոս 2018    214

Թաիլանդի կառավարությունը հաստատել է «Սովորողների վարքագծի կանոնների» խմբագրված նոր տեքստը, որը կառավարության քննարկմանն է ներկայացրել երկրի կրթության նախարարությունը, հայտնում է Nation պարբերականը:

«Կանոններում» կատարված նորամուծությունն է հավաքների անցկացման, որոնք հանգեցնում են հասարակական կարգի եւ քաղաքացիների անդորրի պոտենցիալ խախտմանը, ինչպես նաեւ «հասարակական վայրերում եւ մասնավոր միջավայրում մտերմության ու անպարկեշտ պահվածքի անտեղի դրսեւորոսւմների» արգելքը, հայտնում է պարբերականը:

Եթե հավաքների արգելքն ուղղված է Բանգկոկում եւ այլ խոշոր քաղաքներում հաճախ տեղի ունեցող մասնագիտական-տեխնիկական ուսումնարաններում սովորողների ծեծկռտուքների դեմ, որոնց ժամանակ հաճախ կիրառվում են սառը զենք եւ հրազեն, ապա «մտերմության անտեղի դրսեւորումների» արգելքը նշանակում է համբույրների եւ գրկախառնությունների արգելք, ընդ որում՝ ոչ միայն հասարակական վայրերում, այլ նաեւ «մասնավոր միջավայրում», հայտնում է պարբերականը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թաիլանդ  


Վերնագիրի այլ պիտակները