ԱՄՆ-ի տնտեսական դրությունը երբեք այսպիսի լավ վիճակում չի եղել․ Թրամփ

10:22   17 Օգոստոս 2018    240

Ներդրումների հոսքի շնորհիվ ամերիկյան արժույթը աննախադեպ աճ է գրանցել։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա դոլարը «թանկարժեք» է անվանել, իսկ տնտեսական ընդհանուր դրությունը՝ լավագույնը երկար տարիների ընթացքում, քանի որ այն «աճում է չտեսնված տեմպերով»։

«Մեր տնտեսությունը շատ ավելի լավ է գործում, քան երբևէ։ Փողերը հոսում են, այդպես նախկինում հազվադեպ է եղել, ընկերությունների եկամուտները չտեսնված մակարդակի են, ինֆլյացիան ցածր է, իսկ բիզնեսում լավատեսությունը չափից դուրս բարձր է։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ մենք պաշտպանում ենք մեր աշխատողներին»,-գրել է Թրամփը։

Նրա խոսքով՝ իր նախորդներից ոչ ոք տնտեսական ոլորտում այսպիսի արդյունքներ չի կարողացել ձեռք բերել։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները