Էրդողանի կուսակիցների ավտոբուսը վթարի է ենթարկվել․ 5 մարդ է զոհվել

10:28   17 Օգոստոս 2018    170

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Թուրքական ԶԼՄ-ներին, Թուրքիայում Վանից Անկարա ճանապարհին վթարի է ենթարկվել Արդարություն և զարգացում կուսակցության անդամներին տեղափոխող ավտոբուսը։

Կուսակցության առաջնորդը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Վթարի հետևանքով կուսակցության հինգ անդամ է զոհվել, ևս 18-ը վիրավորվել են։

Նշվում է, որ քաղաքական գործիչները մեկնում էին Անկարա՝ օգոստոսի 18-ին նախատեսված խմբակցության նիստին մասնակցելու։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները