Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները

10:40   17 Օգոստոս 2018    240

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի երկխոսություն սկսել Իրանի ղեկավարության հետ սոսկ այն բանից հետո, երբ նա իր քաղաքական ուղեգծում հիմնարար փոփոխությունների հանձնառություն դրսեւորի:

Օգոստոսի 16-ին Պետական դեպարտամենտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել Է Բրայան Հուքը, որն ավելի վաղ գլխավորել Է Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության համակարգման հատուկ խումբը:

«Պատժամիջոցների մեղմացում եւ ԱՄՆ-ի հետ լիարժեք դիվանագիտական եւ առեւտրական հարաբերություններ, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների հետ տնտեսական փոխգործակցություն կարող Է սկսվել սոսկ այն դեպքում, երբ մենք տեսնենք, որ Իրանի վարչակարգը լրջորեն Է տրամադրված իր գործելակերպի հարցում»,- ասել Է դիվանագետը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները