Մուսլիմ Մագոմաևի 76-ամյակը

11:11   17 Օգոստոս 2018    431

Այսօր ողջ աշխարհում նշում են ականավոր երգիչ և երգահան Մուսլիմ Մագոմաևի 76-ամյակը: Երբ նա հայտնվում էր բեմում, դահլիճը լցվում էր ծափահարություններով: Աշխարհի տարբեր մասերում միլիոնավոր երկրպագուներ նրա համերգի տոմս ձեռք բերելու համար ժամերով կանգնում էին հերթում: Մուսլիմի կատարմամբ հնչած ցանկացած երգ անմիջապես հիթ էր դառնում:



Մուսլիմ Մագոմաևը ծնվել է Բաքվում: Նրա պապը՝ Մուսլիմ Մագոմաևը, Ադրբեջանի դասական երաժշտության հիմնադիրներից է, նրա գրչին են պատկանում «Շահ Իսմայիլ», «Նարգիզ» օպերաները: Ծնողներն ուզում էին, որ փոքր Մուսլիմը գնա պապի ճանապարհով՝ մեծ երգահան դառնա: Սակայն, պարզվեց, որ նա վոկալային մեծ տվյալներ ունի: Ինչպես պատմում է Մուսլիմ Մագոմաևի մանկության ընկերը՝ կինոռեժիսոր Օգտայ Միրգասըմովը, դեռ դպրոցական տարիներին Մուսլիմը տարբերվում էր իր հասակակիցներից: Նա ուներ իր տեսակետը բոլոր հարցերում:

«Նա հրաժարվում էր կատարել գրաֆիկով նախատեսված առաջադրանքները, ինչը շատ ուսուցիչների դուր չէր գալիս: Նա չէր ընդունում իրեն առաջարկվածը և ինքն էր որոշում, թե որ երգը կատարի: Ընդհանրապես նա ուներ սեփական ուղին»,-ասել է կինոռեժիսոր Օգտայ Միրգասըմովը:

Մուսլիմ Մագոմաևը համախորհրդային հռչակ ձեռք բերեց 20 տարեկան հասակում՝ Մոսկվայում կայացած ադրբեջանական արվեստի փառատոնում ունեցած ելույթից հետո: Արդեն 31 տարեկանում Մուսլիմ Մագոմաևին շնորհվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում: Այսպիսով, նա դարձավ Խորհրդային միության ամենաերիտասարդ ժողովրդական արտիստը:



«Նա հանդիսատեսին էր հասցնում իր ողջ տաղանդը, նրանից ոչինչ չէր թաքցնում: Նա հանդիսատեսի առջև բացում էր իր սիրտը: Միայն այդպես նա կարող էր երգել»,-ասել է կինոռեժիսոր Էլդար Գուլիևը:

Մուսլիմ Մագոմաևը շատ հաճախ ինքն էր գրում իր երգերի երաժշտությունը:

«Նրա երգերը լսելիս մարդու սիրտը կարծես դադարում էր բաբախել: Իսկ ահա Մուսլիմի սիրտը երկար ժամանակ մնում էր ազատ: 1972 թվականին Մուսլիմ Մագոմաևը ծանոթացավ Մեծ թատրոնի արտիստուհի Թամարա Սինյավսկայայի հետ: Այդպես սկսվեց նրանց սիրո պատմությունը»,-ասել է երգահան Իսա Մալիքովը:

«Հիանալի զույգ է: Չեմ ուզում խոսել անցյալ ժամանակով, որովհետև նրանց միշտ պատկերացնում եմ միասին: Նրանք լրացնում էին միմյանց: Կարծում եմ, որ փոխադարձ սերը նրանց օգնում էր հաղթահարել բոլոր տարաձայնությունները»,-նշել է դերասան Օլեգ Ամիրբեկովը:



Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը մեծ հոգատարություն էր ցուցաբերում Մուսլիմ Մագոմաևի նկատմամբ: Տեղեկանալով Մուսլիմի և Թամարայի ամուսնության մասին՝ Հեյդար Ալիևը երիտասարդներին հրավիրում է Բաքու՝ նշելու նրանց հարսանիքը: Մուսլիմ Մագոմաևը բեմից հեռացավ 56 տարեկան հասակում: Նրա ձայնը շարունակում էր մնալ ուժեղ և անկրկնելի, սակայն սիրտը չէր դիմանում հոգնատանջ աշխատանքին: Մուսլիմ Մագոմաևը վախճանվեց 2008 թվականի հոկտեմբերին: Նա հուղարկավորվել է Բաքվում՝ հուղարկավորության պատվո ծառուղում, Մուսլիմ Մագոմաև ավագի կողքին:

Մուսլիմ Մագոմաևի ստեղծագործությունները շարունակում են ապրել երկրպագուների սրտերում: Նրանցից մեկն էլ ռուսաստանցի երիտասարդ կատարող Անդրեյ Կատկովն է: Նա մեծ կատարողի ստեղծագործությանը առաջին անգամ ծանոթացել է 2 տարեկան հասակում:

«Նա արտակարգ մարդ էր: Մեր ժամանակներում նման մարդ գտնելն անհավանական է: Մենք գիտենք Էլվիս Պրեսլիի, Մարիո Լանցի մասին, որոնք ապրել են Ամերիկայում: Իսկ Մուսլիմ Մագոմաևը պատկանում է ողջ աշխարհին: Նա ԽՍՀՄ-ի ամենամեծ աստղն էր»,-ասել է վոկալիստ Անդրեյ Կատկովը:

Մուսլիմ Մագոմաևի մասին գրվել են բազմաթիվ գրքեր, նկարահանվել են ֆիլմեր: Մագոմաևի անունն է կրում աստերոիդների գոտու թիվ 4980 աստղակերպը: Շահագործման է հանձնվել նրա անունը կրող նավը: Չնայած, որ Մուսլիմ Մագոմաևը կյանքի մեծ մասը բնակվել է Մոսկվայում, նա իր հայրենիքը միշտ համարել է Ադրբեջանը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Մուսլիմ-Մագոմաև  


Վերնագիրի այլ պիտակները