Պետքարտուղարությունը պատժամիջոցներով է սպառնում համագործակցության համար

11:52   17 Օգոստոս 2018    147

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ հանձնակատար Բրայան Հուքը պետքարտուղարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները պատրաստ են պատժամիջոցներ սահմանել իրանական կողմի հետ առևտրային հարաբերություններ պահպանող երկրների հետ:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ակնկալում է, որ մինչև նոյեմբեր Իրանի առևտրային ակտիվությունը «կզորայցվի»։

«Մենք հույս ունենք, որ մեր գործընկերները կհետևեն պատժամիջոցների ռեժիմին, և ես կարծում եմ, որ չարժե հիշեցնել հակառակ պարագայում ԱՄՆ-ի՝ կրկնակի պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամությունը»,-ասել է Հուքը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես են ամերիկյան իշխանությունները պատրաստվում սահմանափակել Իրանի և Չինաստանի առևտրի ոլորտում համագործակցությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները