Հնդկաստանում 7-օրյա սուգ են հայտարարել

12:09   17 Օգոստոս 2018    234

Հնդկաստանում յոթնօրյա սուգ Է սկսվել հայտնի քաղաքական գործիչ, երկրի նախկին վարչապետ Աթալ Բիհարի Վաջփայիի մահվան կապակցությամբ:

Ինչպես նախօրյակին հայտնել Է Հնդկաստանի ՆԳ նախարարությունը, սուգը կտեւի յոթ օր՝ մինչեւ օգոստոսի 22-ը: Դելիի իշխանությունների կարգադրությամբ, կառավարական բոլոր հաստատություններն այդ օրը մայրաքաղաքում փակ են լինելու: Պարապմունքները դպրոցներում եւ համալսարաններում, ինչպես նաեւ ժամանցային բոլոր միջոցառումները կչեղարկվեն: Բոլոր պետական դրոշները կխոնարհվեն:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, օգոստոսի 16-ին 93 տարեկան հասակում վախճանվել Է Հնդկաստանի նախկին վարչապետ Աթալ Բիհարի Վաջփային:

Վաջփային, որը Հնդկաստանի՝ թվով 11-րդ վարչապետն Էր, ընթացիկ տարվա հունիսի 11-ին հիվանդանոց Էր տեղափոխվել երիկամների եւ բրոնխների հիվանդություններով: Նա գտնվում Էր Բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտում (AIIMS), որը երկրի առաջատար բժշկական կենտրոններից մեկն Է:

Աթալ Բիհարի Վաջփային Հնդկաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցրել Է 1996 թվականին եւ 1998-2004 թՎականներին: Նա Հնդկաստանի ժողովրդական կուսակցության հիմնադիրներից մեկն Էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները