Ինդոնեզիայում թույլատրել են գնդակահարել անտառների հրձիգներին

12:33   17 Օգոստոս 2018    229

Ինդոնեզիայի Սումատրա կղզու Ռիաուի նահանգի զինծառայողներին թույլատրել են հայտնաբերման դեպքում առանց նախազգուշացման կրակել անտառներ հրկիզողների վրա:

Այդ մասին հայտնել Է Անտարա գործակալությունը՝ վկայակոչելով անտառային հրդեհներից պաշտպանության ստորաբաժանման ներկայացուցիչ Սոննի Ապրիանտոյին:

Ապրիանտոյի խոսքով՝ այս որոշումն ընդունվել Է այն պատճառով, որ նահանգի տարածքում անտառային հրդեհների առաջացման դեպքում կրակը շատ արագ Է տարածվում: «Ռիաուի նահանգում հրդեհների շուրջ 99 տոկոոսը կապված Է անպատասխանատու մարդկանց դիտավորյալ գործողությունների հետ»,- նշել Է նա:

Ինչպես հայտնել Է գործակալությունը, ավելի վաղ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդորոն հայտարարել Է, որ իշխանությունները պետք Է հնարավորինս ամեն ինչ անեն, որպեսզի Ասիական խաղերը, որոնք օգոստոսի 18-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը տեղի կունենան Ջակարտայում եւ Պալեմբանգում (Հարավային Սումատրայի նահանգի կենտրոն), չձախողվեն հրդեհների պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները