Ս. Արաբիան 100 մլն դոլար Է հատկացրել Սիրիայում շրջանների վերականգնման համար

15:29   17 Օգոստոս 2018    218

Սաուդյան Արաբիան 100 մլն դոլար Է հատկացրել Սիրիայի՝ «Իսլամական պետությունից» ազատագրված հյուսիսարեւելյան շրջանների վերականգնման համար:

Այդ մասին ասված Է Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանության հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն, որի տեքստը զետեղված Է դեսպանության պաշտոնական կայքում, դա այսօրվա դրությամբ խոշորագույն ներդրումն Է ԻՊ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիայի այն նախագծերի ֆինանսավորման գործում, որոնք նպատակաուղղված են Ռաքայի եւ Սիրիայի հյուսիս-արեւելքի այլ շրջանների վերականգնմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները