ՌԴ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են

15:54   17 Օգոստոս 2018    206

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը ուրբաթ Մոսկվայում կայացած բանակցություններում քննարկել են տարածաշրջանային անվտանգության հրատապ թեմաները, Սիրիայի իրադրությունը և երկկողմ համագործակցությունը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությանը:

«Հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայի հումանիտար իրադրության շուտափույթ կարգավորման հարցերի քննարկմանը, այդ թվում՝ փասխստականների վերադարձին», - լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները