Եվրահանձնաժողովը սուգ է հայտարարել կամրջի փլվելու կապակցությամբ

16:04   17 Օգոստոս 2018    190

Բրյուսելի եվրոպական հաստատություններում սուգ է հայտարարված Իտալիայի Ջենովա քաղաքի մերձակա Մորանդի կամրջի փլվելու կապակցությամբ, որը 38 մարդու կյանք է խլել, կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Սպարը:

«Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն Իտալիայում կամրջի՝ ողբերգական հետևանքների հանգեցրած փլուզման կապակցությամբ որոշում է ընդունել, որ մինչև օգոստոսի 19-ը Բրյուսելում ԵՄ-ի հաստատությունների առջև եվրոպական պետությունների դրոշները կխոնարհվեն», - ասել է նա:

1960-ական թվականներին կառուցված կամրջի 200-մետրանոց հատվածի փլուզումը տեղի Է ունեցել օգոստոսի 14-ի ցերեկը: Իշխանությունները ենթադրում են, որ դրա պատճառը կարող էր դառնալ օբյեկտի կոնստրուկցիաների թուլացումը: Կամրջի վիճակը, ինչպես նշում են իտալական ԶԼՄ-ները, վաղուց էր մտահոգում մասնագետներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջենովա  


Վերնագիրի այլ պիտակները