Ռուսաստանի միջազգային պահուստները նվազում են

16:40   17 Օգոստոս 2018    182

Մեկ շաբաթում Ռուսաստանի միջազգային պահուստները նվազել են 0,1 տոկոսով և օգոստոսի 10-ի դրությամբ կազմել 457,6 մլրդ դոլար՝ օգոստոսի 3-ի 458 մլրդ դոլարի դիմաց, հայտնում է Ռուսաստանի Բանկը:

«Միջազգային պահուստների ծավալը շաբաթվա ընթացքում նվազել է 0,4 միլիարդ դոլարով կամ 0.1 տոկոսով և օգոստոսի 10-ի դրությամբ կազմում է 457,6 միլիարդ դոլար», - ասել են ԿԲ-ից:

Ռուսաստանի միջազգային (ոսկով) պահուստներն իրենցից ներկայացնում են բարձր իրացվելիություն ունեցող արտասահմանյան ակտիվներ, դրանք գտնվում են Ռուսաստանի բանկի և կառավարության տրամադրության տակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները