ԱՄՆ-ի տնօրենները աշխատողներից 312 անգամ շատ աշխատավարձ են ստանում

17:05   17 Օգոստոս 2018    210

ԱՄՆ-ի 350 խոշորագույն ընկերությունների գործադիր տնօրենները նախորդ տարի իրենց ընկերությունների շարքային աշխատակիցներից 312 անգամ ավելի շատ աշխատավարձ են ստացել։

Ինչպես նշում է The Guardian-ը, այս մասին ասվում է ամերիկյան «Տնտեսական քաղաքականության ինստիտուտ» (EPI) վերլուծական կենտրոնի զեկույցում:

Փաստաթղթի հեղինակները պարզել են, որ 2017թ. ԱՄՆ-ի խոշորագույն ընկերությունների գործադիր տնօրենների աշխատավարձը միջինն աճել է 17.69%-ով, մինչդեռ շարքային աշխատողներինը՝ ընդամենը 0.3%-ով:

Պարբերականը նկատում է, որ ղեկավարների ու աշխատողների աշխատավարձերի տարբերության ռեկորդային ցուցանիշը գրանցվել է 2000թ.: Այն ժամանակ ղեկավարները ստացել են 344 անգամ ավելի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները