Հայտնի է դարձել Ավստրիայի ԱԳ նախարարի հարսանիքի մենյուն

20:38   17 Օգոստոս 2018    119

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Քնայսլի հարսանքին հյուրերին կառաջարկեն ուտեստներ ավանդական եւ բուսական խոհանոցից։

Քնայսլի ու Վոլֆգանգ Մայլինգերի հարսանիքը կկայանա օգոստոսի 18-ին Շտիրիա դաշնային հողի հարավում գտնվող Gasthaus Tscheppe an der Weinstraße ռեստորանում։

«Կմատուցվեն տեղի շտիրիական ավանդական խոհանոցի ուտեստներ ժամանակակից մեկնաբանությամբ, ինչպես նաեւ ինչ–որ բուսական ուտեստ, քանի որ տիկին նախարարը բուսակեր է»,–ասել են ռեստորանում։

Նշվում է, որ բոլոր հյուրերին միատեսակ ուտեստներ կմատուցվի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրիա   ԱԳ   նախարար  


Վերնագիրի այլ պիտակները