Հս. Կորեան զենք է վաճառում երկրներին. TWSJ

14:41   16 Սեպտեմբեր 2018    173

ՄԱԿ-ի փորձագետների զեկույցում ասվում է, որ Հյուսիսային Կորեան զենք է վաճառում այն երկրներին, որոնք հայտնվել են միջազգային պատժամիջոցների տակ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին, վկայակոչելով զեկույցը, հայտնում է The Wall Street Journal-ը:

Պարբերականը հաղորդում է, որ խոսքը Սիրիային, Լիբիային և Եմենին վաճառվող հյուսիսկորեական զենքի մասին է: ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով՝ վերջին ժամանակներս Հյուսիսային Կորեան նաև մեծացրել է նավթի ներմուծումը, որի մատակարարմանը մասնակցում են Ռուսաստանի և Չինաստանի նավերը:

ՄԱԿ-ի փորձագետները կարծում են, որ Հյուսիսային Կորեան վարում է անօրինական առևտուր, ինչը զգալիորեն նվազեցնում է Հյուսիսային Կորեայում միջուկային ծրագրի դադարեցման ԱՄՆ ջանքերը: Նրանք կարծում են, որ բազմաթիվ խախտումների պատճառով Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները կորցրել են իրենց արդյունավետությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հյուսիսային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները