Ֆրանցիսկոս Պապը մաֆիոզիներին մեղքերի թողության կոչ է արել

15:36   16 Սեպտեմբեր 2018    181

Ֆրանցիսկոս Պապը մաֆիայի անդամներին կոչ է արել դադարեցնել աստվածապղծությունը, ընդունել սերը եւ ծառայությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Պապը խոսել է սիցիլիական մաֆիայի կողմից սպանված հոգեւորական Ջուզեպպե «Պինո» Պուգլիսիի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու արարողության ժամանակ։

Պապը հայտարարել է․ «Հնարավոր չէ հավատալ Աստծուն եւ լինել մաֆիոզի»։

«Ես մաֆիայի անդամներին ասում եմ ՝ փոխվեք, եղբայրներ եւ քույրեր։ Բավական է մտածեք ձեր եւ ձեր փողերի մասին։ Դարձեք դեպի իսկական աստվածը՝ Հիսուս Քրիստոսը, թանկագին քույրեր եւ եղբայրներ», - ասել է պոնտիֆիկը։

Գործակալությունը հիշեցնում է՝ Պուգլիսին հայտնի էր նրանով, որ աշխատում էր երիտասարդների հետ եւ կոչ էր անում, որ նրանք իրենց ճակատագիրը չկապեն նարկոտիկների եւ մաֆիայի հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանցիսկոս-Պապ  


Վերնագիրի այլ պիտակները