Պետդեպարտամենտը վարագույրների վրա 52 հազար դոլար է ծախսել

16:50   16 Սեպտեմբեր 2018    82

ԱՄՆ Պետդեպարտամենտը պատվիրել է հատուկ վարագույրներ՝ ՄԱԿ-ում ԱՄՆ լիազոր ներկայացուցիչ Նիկի Հեյլիի նստավայրի համար՝ հայտնում է The New York Times-ը։

Վարագույրները եւ դրանց բացել-փակելու մեխանիզմները պետության վրա մոտ 53 հազար դոլար են նստել։ Ներկայացուցչի պենտհաուսը մի ամբողջ հարկ է զբաղեցնում, տարածքի մակերեսը 550 մ/ք է։ Լուսամուտներից երեւացող Նյու Յորքի համայնապատկերը կարեւոր առավելություն է պաշտոնական արարողություններ անցկացնելու համար։ Միայն վարագույրները 29,9 հազար են արժեցել, եւս 22,8 հազար վճարվել է մեխանիզմների համար։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Քենեդին բացատրել է, որ վարագույրները տարիներով կօգտագործվեն, եւ դրանք անհրաժեշտ էին նաեւ անվտանգության համար։

Այս ամենի հետ մեկտեղ նշվում է, որ նման մեծ տարածք վարձելու համար ԱՄՆ-ը վճարում է ամսական 58 հազար դոլար։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները