Մեյն անընդունելի է համարել Brexit-ի ծրագիրը մահապարտի գոտու հետ Ջոնսոնի համեմատությունը

18:04   16 Սեպտեմբեր 2018    146

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն անընդունելի է համարել Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնի արտահայտությունը, որը Brexit-ի կառավարական ռազմավարությունը համեմատել էր մահապարտի գոտու հետ:

«Առաջին հերթին պետք է ասեմ, որ կարծում եմ՝ ձեւակերպման նման ընտրությունը բացարձակապես անընդունելի է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ես 6 տարի ներքին գործերի նախարար եմ եղել եւ հիմա արդեն 2 տարի վարչապետն եմ: Ես կարծում եմ, որ նման բառապաշարի օգտագործումը ճիշտ չէր»,- ասել է նա:

Ջոնսոնը սեպտեմբերի 9-ին Mail on Sunday պարբերականում հրապարակված հեղինակային հոդվածում սուր քննադատության էր ենթարկել ԵՄ-ի հետ ապագա փոխհարաբերությունների կառուցման առաջարկները, որոնք հուլիսի 6-ին համաձայնեցվել էին վարչապետի Չեքերս քաղաքամերձ նստավայրում տեղի ունեցած կառավարության նիստում:

Նրա խոսքով՝ Լոնդոնը համաձայնել է Բրյուսելի առաջ քաշած Brexit-ի ժամանակացույցին եւ հաշտվել, որ պետք է վճարի 39 մլրդ ֆունտ (51 մլրդ դոլար)՝ փոխարենը ոչինչ չստանալով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մեյ  


Վերնագիրի այլ պիտակները