Բելգիայում կասկածելի առարկայի պատճառով փակել են զվարճանքների պուրակը

18:23   16 Սեպտեմբեր 2018    82

Բելգիական Անտվերպեն քաղաքի արվարձաններից մեկում այցելուների համար փակվել է խոշոր զվարճանքների պուրակը՝ կասկածելի օբյեկտ հայտնաբերելու պատճառով:

RTL հեռուստառադիոընկերության տեղեկությունների համաձայն՝ պուրակը փակվել է առավոտյան՝ տարածքում կասկածելի պայուսակ հայտնաբերելուց հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նկարահանող տեսախցիկների տեսանյութերի միջոցով պարզվել է, որ շաբաթ լույս կիրակի անհայտ անձը պայուսակով ներթափանցել է պուրակի տարածք:

Պուրակի ղեկավարությունը ոստիկանություն է կանչել: Այժմ մասնագետները զննում են կասկածելի առարկան:

Հիշեցնենք, որ այսօր Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի կենտրոնական փողոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով երկու մարդ վնասվածքներ է ստացել: Միջադեպը տեղի է ունեցել Կրուա Դե Ֆեր փողոցում գտնվող բարերից մեկի մոտ՝ Թագավորական պալատի և խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի շենքի մոտակայքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները