Ֆինլանդիայի նախագահ. «Եթե մենք ՆԱՏՕ մտնենք, ռուսները մեր մեջ թշնամիների կտեսնեն»

18:29   16 Սեպտեմբեր 2018    154

Ֆինլանդիան առաջիկա տարիներին ՆԱՏՕ-ին անդամկցելու հայտ չի ներկայացնի Մոսկվայի դիրքորոշման պատճառով: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն:

«Ռուսները մեզ հստակ հասկացրել են, որ հիմա մեզ նայելով՝ իրենք ֆինների են տեսնում, սակայն եթե ՆԱՏՕ մտնենք, իրենք թշնամիների կտեսնեն: Սա նրանց դիրքորոշումն է»,- հայտարարել է ֆինն առաջնորդը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ֆինլանդիայի նախագահի խոսքով՝ ռուսաստանցի գործընկեր Պուտինին հանդիպելիս պետք է չափազանց զգույշ լինել:

Նիինիստեն նշել է, որ Ֆինլանդիայի աշխարհագրական դիրքն անհնար է փոխել, Ֆինլանդիան եւ Ռուսաստանը հարեւաններ են, որոնք 1300 կմ ընդհանուր սահման ունեն, ուստի Ֆինլանդիան եւ Ռուսաստանը պետք է գործնական լավ հարաբերություններ ունենան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆինլանդիա   Ռուսաստան   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները