14.000 շիշ. Ֆրանսիայի նախագահը պատմել է՝ որքան գինի կա իր մառանում

18:38   16 Սեպտեմբեր 2018    227

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ 65-ամյա կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ, այցելել է Վիլա Վիրադո պատմական շինություն, որտեղ քննարկել է դրա բազմամիլիոնանոց վերականգնման նախագիծը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին, այցի ընթացքում Մակրոնը խոսել է ամենատարբեր թեմաների շուրջ՝ այդ թվում նաև նախագահական գինու մառանից: Երկրի 40-ամյա ղեկավարը պատմել է, որ այնտեղ պահվում է 14.000 շիշ գինի:

Հայտնի է, որ շատ քիչ մարդկանց է թույլատրվում մառան մուտք գործել: Հատկանշական է, որ այնտեղ գերակշռում են ֆրանսիական արտադրության գինիները:

Մասնագետները գինիներն այն սկզբունքով են ընտրում, որ դրանք համապատասխանեն Ելիսեյան պալատի ճաշացանկում ներառված ուտեստներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները