Հոսնի Մուբարաքի երկու որդիներին ձերբակալել են ֆինանսական մեքենայությունների համար

18:55   16 Սեպտեմբեր 2018    82

Երեկ, սեպտեմբերի 15-ին, Կահիրեի դատարանը որոշում է կայացրել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի երկու որդիներին ձերբակալելու մասին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ 57-ամյա Ալահա Մուբարաքին և 54-ամյա Համալյա Մուբարաքին, որոնք նախկին նախագահի և նրա կնոջ՝ Սյուզաննայի միակ երեխաներն են, մեղադրում են բորսային մեքենայությունների մեջ։

Հաղորդվում է, որ հոր կառավարման տարիներին նրանք օգտագործել են իշխանությունների և խոշոր կորպորացիաների՝ այս կամ այն բաժնետոմսերը գնելու կամ վաճառելու մասին ներքին տեղեկատվությունը, և բորսային օպերացիաներ են կատարել կեղծ ֆիրմաների օգնությամբ։

Եղբայրները իրենց մեղքը չեն ընդունում։ Այժմ նրանք գտնվում են քննչական մեկուսարանում, որտեղ սպասելու են դատական գործընթացին, որը նշանակված է հոկտեմբերի 20-ին։

Որդիներից ավագը քաղաքականության մեջ չի եղել և զբաղվել է միայն բիզնեսով։ Կրտսերին սակայն, շատ քաղաքագետներ համարում էին Հոսնի Մուբարակի հետևորդը։

2015 թվականին Եգիպտոսի նախկին նախագահի որդիներին երեք տարով դատապարտել են կոռուպցիայի և մոտ 11,5 միլիոն բյուջետային միջոցների մսխման համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կահիրե   Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները