Գանայի մայրաքաղաքում հուղարկավորել են Քոֆի Անանին՝ մահից գրեթե մեկ ամիս անց

19:09   16 Սեպտեմբեր 2018    127

Գանայի մայրաքաղաք Աքրայում տեղի է ունեցել ՄԱԿ–ի նախկին գլխավոր քարտուղար, խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քոֆի Անանի հուղարկավորության արարողությունը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Աքրայի միջազգային կոնֆերանս–կենտրոնում։ Արարողությանը ներկա են գտնվել բարձրաստիճան հյուրեր։

Անանին հուղարկավորելու են Աքրայի զինվորական գերեզմանոցում։ Քոֆի Անանը մահացել է օգոստոսի 18-ին, Շվեյցարիայում, 80 տարեկան հասակում։ Կյանքի վերջին տարիները նա Ժնևում է անցկացրել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գանա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները