ԱՄՆ-ում շնաձկան հարձակման հետեւանքով տղամարդ է մահացել

19:16   16 Սեպտեմբեր 2018    118

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Քեյփ Քոդ թերակղզում շնաձուկը հարձակվել է 26-ամյա տղամարդու վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Նյուքոմբ Հոլլոու Բիչ լողափին: «Տղամարդուն դուրս են բերել ջրից եւ առաջին օգնություն ցուցաբերել:

Ստացված վնասվածքներից նա Քեյփ Քոդի հիվանդանոցում մահացել է»,- նշված է ոստիկանության Facebook-ի էջում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները