Ֆիլիպիններում «Մանգհուտ» թայֆունի զոհերի թիվը գերազանցել է 60-ը - VIDEOS

19:29   16 Սեպտեմբեր 2018    227

«Մանգհուտ» թայֆունը, որն այս շաբաթ մոլեգնում է Ֆիլիպիններում, վերջին տվյալներով, հանգեցրել է 64 մարդու մահվան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ տուժել է 33 մարդ, եւս 45-ը համարվում են անհայտ կորած։ Ամենամեծ վնասը թայֆունը հասցրել է Լուսոն կղզու Բենգետ նահանգին, որտեղ զոհվել է 38 մարդ, 37-ն էլ անհայտ կորած է համարվում։

Կիրակի օրը «Մանգհուտը» հասել է Չինաստանի հարավային ափերին։ Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ տարերային աղետի հետեւանքով Գուանդուն նահանգում ավելի քան 2,45 մլն մարդ ստիպված են եղել լքել բնակարանները։




Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆիլիպիններ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները