«Յուվենտուսը» հաղթեց. Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ - VIDEO

19:41   16 Սեպտեմբեր 2018    343

Իտալիայի Ա Սերիայում կայացավ 4-րդ տուրի խաղային երկրորդ օրվա մի քանի հանդիպում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Յուվենտուսը» տանն ընդունեց «Սասուոլոյին»: «Ծեր սինյորան» կարողացավ հաղթանակի հասնել 2:1 հաշվով: Կարևոր էր այն հանգամանքը, որ թուրինցիների երկու գոլերն էլ խփեց թիմի նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն:

Պորտուգալացին բացեց գոլերի հաշիվն իր նոր թիմի կազմում: Հարձակվողը, նախ, առաջ մղեց «Յուվենտուսին» 50-րդ րոպեին: 65-րդ րոպեին էլ Էմրե Ջանի փոխանցումից հետո Ռոնալդուն աչքի ընկավ երկրորդ անգամ: Հյուրերից միակ գոլը մրցավարի ավելացրած 1-ին րոպեին խփեց Բաբակարը:

«Յուվենտուսը» խաղն ավարտեց 10 ֆուտբոլիստով, քանի որ խաղավերջում դաշտից հեռացվեց Դուգլաս Կոստան: Ալեգրիի ֆուտբոլիստները վաստակում են 12 միավոր և առաջին հորիզոնականում են: «Սասուոլոն» 7 միավորով 3-րդն է:


Hayatsk.info

Հեշթեգներ: Յուվենտուս   Ռոնալդու  


Վերնագիրի այլ պիտակները