Պեսկովը հայտարարել է, որ Պետրովն ու Բոշիրովը կապ չունեն Պուտինի կամ Կրեմլի հետ

20:12   16 Սեպտեմբեր 2018    136

Մեծ Բրիտանիայի կողմից «Սկրիպալների գործով» կասկածվող Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը ոչ մի կապ չունեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կամ Կրեմլի հետ։

Այս մասին կիրակի օրը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մամուլի քարտուղարը նաեւ նշել է, որ Պուտինի հայտարարությունը Արեւելյան տնտեսական համաժողովին, որ ՌԴ իշխանություններին հայտնի է Պետրովի ու Բոշիրովի մասին, նախապես պատրաստված չի եղել․ «Այն, ինչ նախագահն ասաց, իր որոշումն է եղել, մեզ համար դա անսպասելի էր, մենք դրա մասին չգիտեինք»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեսկով   Պուտին   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները