Քենիացի Էլիուդ Քիփչոգեն սեպտեմբերի 16-ին հերթական համաշխարհային ռեկորդն է սահմանել Բեռլինյան մարաթոնում:

20:18   16 Սեպտեմբեր 2018    327

Բեռլինյան մարաթոնում նոր համաշխարհային ռեկորդ է սահմանվել

Hayatsk.info-ն հայտնում է, որ 33-ամյա թեթևատլետը 42,195 կիլոմետր տարածությունը հաղթահարել է 2 ժամ 1 րոպե 39 վայրկյանում: Իր արդյունքով մարզիկը 1 րոպե 18 վայրկյանով գերազանցել է նախորդ համաշխարհային ռեկորդը, որը 2014-ին Բեռլինյան մարաթոնում սահմանել էր մեկ այլ քենիացի մարզիկ Դենիս Կիմետոն:

Կանանց շրջանում լավագույն արդյունքը ցույց է տվել քենիացի Գլեդիս Չերոնոն, որը մարաթոնի համար ավանդական տարածությունն անցել է 5 ժամ 18 րոպե 11 վայրկյանում՝ երրորդ անգամ անընդմեջ դառնալով Բեռլինյան մարաթոնի հաղթող:

Քիփչոգեն երկար տարիներ մասնակցում է մարաթոնին: Նա ոսկե մեդալի է արժանացել 2016-ի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում: Մեկ տարի անց նա դարձել է Լոնդոնի մարաթոնի հաղթողը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեռլին   Մարաթոն  


Վերնագիրի այլ պիտակները