Բեքհեմը ցանկանում է Մեսսիին հրավիրել իր ակումբ

20:25   16 Սեպտեմբեր 2018    172

«Ինտեր Մայամիի» սեփականատեր Դևիդ Բեքեհմը լրջորեն է տրամադրված ակումբի կազմը համալրելու գործում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ անգլիացի նախկին ֆուտբոլիստը ցանկանում է իր թիմ հրավիրել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին 2020 թվականին:

Հենց այդ թվականին էլ պատրաստվում է իր ելույթները սկսել MLS-ում Բեքհեմի ակումբը, իսկ այդ տարի Մեսսին պայմանագրով նախատեսված վերջին մցաշրջանն է անցկացնելու Կատալոնիայում:

Նվում է, որ «Ինտեր Մայամին» պատրաստ է արգենտինացու համար մեծ գումարներ առաջարկել, չնայած ֆուտբոլիստի հետ դեռ չեն կապվել: Մեսսին «կապտանռնագույնների» կազմում խաղում է 2003 թվականից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեքհեմ   Մեսսի   Սպոտ  


Վերնագիրի այլ պիտակները