Ռոտենբերգը խոսել է շրջապատի խանդի եւ Պուտինի հետ «տղայական զվարճանքների» մասին

20:29   16 Սեպտեմբեր 2018    187

Գործարար Արկադի Ռոտենբերգը, որին պատկանող ընկերությունը կառուցեց Ղրիմի կամուրջը, հայտարարել է, որ իր հետ շփումներում Վլադիմիր Պուտինն իրեն դրսեւորում է ոչ թե որպես նախագահ, այլ մարդ, որի հետ ծանոթ է մանկուց։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ռոսիա 1»-ին, Ռոտենբերգին հարցրել են Պուտինի հետ իր «հուզիչ հարաբերությունների» մասին․ «Նա մեկ ձեր մազերն է քաշում, մեկ ընկերական ուսին է թփթփացնում, իսկ մյուսները նրա շրջապատում չեն խանդո՞ւմ»,-հարցրել է հաղորդավարը։

«Մենք միասին ենք մեծացել, դա մանկությունից է մնացել։ Չեմ կարծում, որ դա կարող է մեկի խանդի առիթ դառնալ։ Դրանք տղայական զվարճանքներ են, որոնք ոչ մի դեպքում չեն առնչվում ՌԴ նախագահին»,-նշել է գործարարը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոտենբերգ   Պուտին   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները