The Sunday Mirror-ը պատմել է Սկրիպալներին թունավորողների երկու հանցակիցների մասին

21:17   16 Սեպտեմբեր 2018    127

Բրիտանացի քննիչները հետախուզում են Սերգեյ Սկրիպալին թունավորելու մեջ կասկածվող Ռուսլան Բոշիրովի ու Ալեքսանդր Պետրովի երկու ենթադրյալ հանցակիցներին, գրում է The Sunday Mirror պարբերականը։

Ենթադրվում է, որ հանցակիցներից մեկը, որին հոդվածում կոչում են «դոկտոր Նովիչոկ», բժիշկ է եւ նրա խնդիրն է եղել թույլ չտալ Բոշիրովի ու Պետրովի թունավորումն այդ թույնով, եւ նրանց օգնել, եթե այնուամենայնիվ, դա տեղի ունենար։ Սա թույլ կտար, մասնավորապես, խուսափել գործին ոստիկանության կամ բրիտանցի բժիշկների միջամտությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Պարբերականի փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ Լոնդոնի City Stay Hotel հյուրանոցում գրանցվելուց հետո Բոշիրովն ու Պետրովը հանդիպել են «դոկտոր Նովիչոկի» եւ եւս մեկի հետ, որն աշխատում է ՌԴ դեսպանատանը, որից հետո գնացքով ուղեւորվել են Սոլսբերի։

The Sunday Mirror-ը պարզել է նաեւ, թե ինչով են զբաղվել Բոշիրովն ու Պետրովը բացի Սոլսբերի ուղեւորությունը։ Պարբերականի տեղեկությամբ՝ ոստիկանություն է դիմել մի տղամարդ, որն եւս City Stay Hotel-ում էր բնակվում այդ նույն օրերին, ինչ ԳՀՎ գործակալները։

Հյուրանոցի հյուրը պատմել է, որ մարտի 4-ի գիշերը Բոշիրովի ու Պետրովի համարից մարիխուանայի հոտ է տարածվել ամբողջ միջանցքով․ «Ավելի ուշ մի կին եկավ, կարծում եմ՝ մարմնավաճառ էր․․․Ես լսում էի, թե ինչպես էին նրանք երկար ժամանակ սեքսով զբաղվում»,-պատմել է տղամարդը։

Բացի այդ, տղամարդը նշել է, որ Բոշիրովի ու Պետրովի եւ հյուրանոցը սպասարկող անձնակազմի միջեւ վեճ է ծագել այն պատճառով, որ նրանք մեծ քանակությամբ աղբ էին թողել սենյակում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սկրիպալներ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները