Հրշեջները բանտ կնստեն նախագահին ավանակի հետ համեմատելու համար

21:22   17 Սեպտեմբեր 2018    267

Վենեսուելայի իշխանությունները երկու տղամարդու են ձերբակալել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ծաղրող տեսանյութ հրապարակելու համար:

Այժմ նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կարճատև տեսահոլովակի հերոսը ավանակն է, որին պարանով տանում են հրդեհային բաժանմունքով՝ ներկայացնելով կատարվողը որպես «նախագահի այց»: Հումորը հիմնված է նախագահի ազգանվան (Մադուրո) հնչողության վրա, որը մոտ է իսպաներեն «ավանակ» (burro) բառի հնչողությանը:

Տեսանյութը նկարահանել են հրշեջներ Ռիկարդո Պրիետոն և Կարլոս Վարոնը: Երկու տղամարդիկ արդեն ավելի քան 10 տարի աշխատում են հրշեջ ծառայությունում:

Ձերբակալությունից հետո նրանք հայտարարել են, որ տեսագրությունը պարզապես կատակ է, սակայն սեպտեմբերի 16-ին պարզ է դարձել, որ նրանց «ատելություն բռնկելու ծանրացուցիչ հանգամանքներով» մեղադրանք կներկայացվի:

Նշվում է, որ այդ հոդվածով որպես պատիժ նախատեսվում է 10-20 տարվա ազատազրկում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մադուրո  


Վերնագիրի այլ պիտակները