Իրանում խոշոր ավտովթարի հետևանքով 21 մարդ է զոհվել

09:52   18 Սեպտեմբեր 2018    234

Իրանի Սպահան նահանգում խոշոր ավտովթարի հետևանքով զոհվել է 21 մարդ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ վթարված ավտոբուսը ուղևորվում էր մայրաքաղաք Թեհրանից դեպի Քերման: Ճանապարհին այն բախվել է բենզատարի հետ։

Նշվում է, որ 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի պատճառն ու մեղավորները դեռևս մնում են անհայտ, դեպքի առնչությամբ տարվում է հետաքննություն։

Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները