Հայտնի է դարձել, թե որքան գումար է ծախսելու ԱՄՆ-ն զորք ստեղծելու համար

10:04   18 Սեպտեմբեր 2018    240

ԱՄՆ ռազմաօդային ուժերը գնահատել են տիեզերական զորք ստեղծելու համար պահանջվող ծախսերը։ Այս մասին ասվում է համապատասխան հուշագրում:

Փաստաթղթում՝ «տիեզերքում գերակայություն ապահովող կազմակերպության» ստեղծման մասին է խոսվում: Նշվում է, որ բանակի նոր ստորաբաժանման ստեղծման համար Պենտագոնը գալիք հինգ տարիների ընթացքում մինչև 13 միլիարդ դոլար կարող է հատկացնել:

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ավելի վաղ հայտարարել էր, որ տիեզերական ստորաբաժանումը պետք է մինչև 2020 թվականը ստեղծվի, սակայն ծրագիրը դեռ պետք է Կոնգրեսի հավանությանը արժանանա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները