ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սիրիայում՝14 ուղևորով Իլ-20-ի անհետանալու մասին

10:25   18 Սեպտեմբեր 2018    187

Սիրիայի Հմեյմիմ շրջանում ռուսական բազայի հրամանատարությունը սեպտեմբերի 17-ի երեկոյան կորցրել է կապը օդատիեզերական ուժերի Իլ-20 ինքնաթիռի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Անձնակազմի հետ կապը կորել է Միջերկրական ծովում Սիրիայի ափից 35 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռում եղել է 14 մարդ:

Ռուսական ավիաբազայի հրամանատարությունը սկսել է որոնողա-փրկարարական գործողություն:

ՌԴ ՊՆ-ում նշել են, որ Իլ-20-ն անհետացել է ռադարներից Լաթաքիա շրջանի վրա չորս իսրայելական F-16 ինքնաթիռների գրոհի ժամանակ: Իսրայելցի զինվորականները հրաժարվել են մեկնաբանել Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության հայտարարությունը:

Ինչպես հայտնել են գերատեսչությունում, այդ պահին օդային տարածքի վերահսկողության ռուսական ռադիոտեղորոշիչ միջոցները նաև գրանցել են այդ շրջանում գտնվող Ֆրանսիայի ռազմածովային ուժերի «Օվերն» հածանավից հրթիռների արձակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները