Բախտաձեն Բոլթոնի հետ քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

10:38   18 Սեպտեմբեր 2018    170

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի պաշտոնական այցն ԱՄՆ սկսվել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, Վրաստանի առջև ծառացած մարտահավերներն ու երկկողմ ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցերը,– հաղորդում է Վրաստանի կառավարության մամլո ծառայությանը:

«Մենք քննարկել ենք Վրաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու ԱՄՆ-ի դերը՝ դրանք համատեղ ուժերով հաղթահարելու գործում: Մենք նաև քննարկել ենք տարածաշրջանում տիրող իրավիճակը և տնտեսական այլ հարցեր: Մեզ համար շատ կարևոր է տնտեսական ոլորտում մեր հարաբերությունների ամրապնդումը: Այս ուղղությամբ վրացական կառավարությունն իր ծրագիրն է ներկայացրել պարոն Բոլթոնին»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները