ՌԴ-ը և Թուրքիան բուֆերային գոտի են ստեղծում Իդլիբի շուրջը. հարձակում չի լինի

10:52   18 Սեպտեմբեր 2018    311

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները պայմանավորվել են բուֆերային գոտի ստեղծել Սիրիայի Իդլիբի նահանգի շուրջը, ինչը նշանակում է Իդլիբի վրա Բաշար Ասադի զորքերի հարձակման առնվազն հետաձգում, ինչի դեմ հանդես են գալիս Թուրքիան եւ Արեւմուտքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 18-ին Սոչիում կայացած բանակցություններից հետո հայտարարել են Իդլիբի երկայնքով 15-20 կմ խորությամբ ապառազմականացված գոտու ստեղծման մտադրության մասին: Դա արվելու է մինչեւ հոկտեմբերի 15-ը:

Ռուսաստանի նախագահը, պատմելով Էրդողանի հետ ձեռք բերված համաձայնության մասին, պարզաբանել է, որ մինչեւ հոկտեմբերի 10-ը նախատեսված է այդ գոտուց ընդդիմադիր խմբավորումների ամբողջ ծանր սպառազինության դուրսբերումը: Այդ գոտին պարեկելու են թուրք զինվորականներն ու ռուսական ռազմական ոստիկանությունը:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ առաջիկա ժամերին բուֆերային գոտու վերաբերյալ որոշումը կհամաձայնեցվի նախագահ Բաշար Ասադի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները