Asus-ն արդեն պատրաստում է Android 9 Pie թարմացումը Asus Zenfone 5Z ֆլագմանի համար

13:56   18 Սեպտեմբեր 2018    270

Asus կազմակերպությունն Asus Zenfone 5Z ֆլագմանի անոնսից հետո պատմել է, որ սմարթֆոնը կստանա թարմացումներ մինչև Android Pie տարբերակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Geekbench արտադրողականության թեստավորման տվյալների բազայում, նկատել են Asus ZenFone 5Z-ը՝ Android 9 Pie-տարբերակով:

Ենթադրվում է, որ նոր համակարգի վրա տարվող աշխատանքները կտևեն մի քանի շաբաթ, իսկ դրանից հետո տեղի կունենա պաշտոնական թողարկումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները